|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությամբ` Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե հայկական կողմը խախտել է զինադադարի ռեժիմը Նախիջեւանի հատվածում, եւ իբր թե վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող, չի համապատասխանում իրականությանը:
«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են զինադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ` միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից` 5 անգամ:
Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջեւ անհանդուրժողականության դրսեւորում: Եթե ադրբեջանական կողմն ունի այլ փաստարկներ, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: