Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են ներկայիս իրավագիտության և ընդհանրապես՝ քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեցող քարանձավային կանոններով, ըստ այդմ էլ՝ իբրև ճնշման գործիք են հռչակում հին և միջին դարերում ընդունված ռազմական տուգանքը, հընթացս հոխորտալով, թե աշխարհին բան ունեն ապացուցելու: Այս մասին գրում է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
« Ախորժակները մի այլ կարգի է բացվել, և սրանց թվում է, թե մի քանի պաշտոնյաների ելույթները լիուլի բավարար են՝ Հայոց եղեռնը, Հայաստանի պատմական տարածքները բռնազավթելու, հենց մեր օրերում նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ ցեղասպանության հերթական փաստերն անտեսելու համար: Մոռացել են, որ Հայոց եղեռնը համառորեն չընդունելով, ոչինչ չի փոխվում, քանզի հենց թուրքական դատարաններն են կայացրել դատավճիռներ՝ էթնիկ զտումների նպատակով կազմակերպված ոճրագործությունների փաստերով, իսկ դատավորների նկատմամբ վրեժխնդիր են եղել և 1930 թ. գլխատել, ինչը բնավ չի ենթադրում, որ այդ դատավճիռները բեկանվել են: Պատահական չէ, որ «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում առաջարկում էին «պատմաբաններից» և ոչ թե իրավագետներից բաղկացած հաշտեցման հանձնաժողով ստեղծել, թեպետ՝ հայ պատմաբանները ևս հրաշալի տիրապետում են իրավական արժեք ունեցող փաստերին:
Թող դիմեն դատարան, ոչ թե հոխորտան ու բանավոր պայմանավորվածություններով շահեկան խնդիրներ լուծեն:
Հռետորական հարց. վերջապես ե՞րբ պետք գոնե հայագիտության և արտաքին քաղաքականության հարցադրումներով մեր օրերում մեծարժեք գիտական հետազոտությունները հաշվի առնվեն, դրանք սոսկ տեսական մտավարժանքներ չեն...»։