Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի:
Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին:
Ղուկասյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են անգամ, թե այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի, Հայաստանի իշխող վերնախավի ներկայցուցիչների հետ: Նման խոսակցությունները, սակայն, բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետեւ Ղուկասյանի իշխանության տարիներին Ղարաբաղում բավականին լարված եւ անառողջ մթնոլորտ է եղել: Դրա համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սրանից իրողությունները չեն փոխվում: Ղուկասյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ դարձավ 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկավ Երեւան եւ նշանակվեց վարչապետ:
Այդ ժամանակ Ղուկասյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էր: Որպես նախագահ` նա պաշտոնավարեց մինչեւ 2007-ը: Նրանից հետո ընտրված Բակո Սահակյանի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2017-ի գարնանը, եւ նա երրորդ անգամ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: