|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժոդովուրդ»-ը գրում է.
«Ժոդովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «իրենով է արել» Երևանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը: Ըստ այդմ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին պատկանող մասնաբաժինը ևս Ղուկասյանը գնել է: Միայն 30 տոկոսն է շարունակում տիրապետել հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:
Զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝պարզելու, թե ինչու է հիվանդանոցի՝ իրեն պատկանող մասնաբաժինն այժմ հայտնվել նախկին ԼՂՀ նախագահի ձեռքում: Պատգամավորը հերքեց, որ ինքը հիվանդանոցում բաժնեմաս է ունեցել. «Եթե բաժնեմաս ունենայի՝ շատ լավ կլիներ: Ոչ Արկադի Ղուկասյանն այնտեղ մասնաբաժին ունի, և ոչ է Գագիկ Ջհանգիրյանը, ամբողջը սեփականության իրավունքով պատկանում է հիվանդանոցի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։