|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եկող շաբաթ Սերժ Սարգսյանը բուռն թափով կշարունակի կադրային փոփոխությունները: Համենայնդեպս, իշխանական շրջանակներում բոլորը դրան են սպասում եւ շշուկով խոսում, թե ով է պաշտոնակ արվելու, ով ուր է գնալու:
Նույն շրջանակներում նշվում է, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Սույն համակարգում սպասում են, որ նրան փոխարինելու է ոստիկանության երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը: Իսկ Ալիկ Սարգսյանը, արդեն նշել ենք, հնարավոր է`նշանակվի փոխվարչապետ: Իշխանական շրջանակներում խոսվում է նաեւ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի`օրերս սպասվող պաշտոնակության մասին: Նրա պաշտոնում թերեւս նշանակվի ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Խոսվում է նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնակության մասին:
Սպասվում են նաեւ մարզպետների փոփոխություններ: