կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 19:55
Իրավական

Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացրած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան

Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացրած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան

Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ 

«Չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորության վերաբերյալ դիմում են ներկայացրել դատարանին,  որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում, վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։