Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 18-ամյա Արթուր Մկրտչյանը երկու անձի կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածք պատճառելու համար դատապարտվել 6 է տարվա ազատազրկման. գրում է «Փաստինֆոն»:
«Նշենք, որ մեղադրող դատախազ Տիգրան Հակոբյանը միջնորդել էր Մկրտչյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Այդպիսով՝ դատարանը հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը, ըստ որի՝ Արթուր Մկրտչյանի ընկերը՝ Գևորգ Սերոբյանը, «բարևելու» հետ կապված վիճաբանություն է ունեցել Արթուր Ազիզյանի և Կարեն Սուրբնշանյանի հետ, որին մասնակցել է նաև ինքը: Նշված վիճաբանությունը շարունակվել է օրեր անց՝ 2013թ. մարտի 01-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,Երևան քաղաքի Ս. Տարոնցի փողոցի նրբ. 26/5 հասցեում գտնվող «Մաղիս» խանութի մոտ:
Մկրտչյանը փողոցի մարդաշատ վայրում վիճաբանության է բռնվել վերը նշված անձանց և գործով չպարզված նրանց կողմնակիցների հետ, շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է հայհոյանքներ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արթուր Ազիզյանին ու Կարեն Սուրբնշանյանին, Ա.Ազիզյանի առողջությանը որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի, իսկ Կ. Սուրբնշանյանի առողջությանը` կրծքավանդակի ծակած-կտրած, պնևմոթորաքս առաջացրած վերքի ձևերով պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: