կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-29 14:38
Քաղաքական

Բյուջեից ավելի շատ են հատկացնելու նախագահի աշխատակազմին, չէ՞ որ էլեկտրաէներգիայի գինն է բարձրացել

Բյուջեից ավելի շատ են հատկացնելու նախագահի աշխատակազմին, չէ՞ որ էլեկտրաէներգիայի գինն է բարձրացել

2015թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը նշեց, որ նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 միլիարդ 524 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ` 90 տոկոսով ավելի, ինչը պայմանավորված է բարձրացված աշխատավարձերի վճարմամբ: Նա նշեց, որ նախագահի աշխատակազմում կա 370 հաստիք, որոնց 8-9 տոկոսը` բարձրաստիճան, այսինքն` ավելացումները բավական մեծ են: «Միջին հաշվով ավելացումները յուրաքանչյուր հաստիքի մասով կազմել են 62-63 հազար դրամ»,- ասաց նա:



Վարդան Արամյանի զեկույցի համաձայն` երկրորդ գործոնը, որով պայմանավորված է եղել ավելացումը,  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, և նորմատիվային հաշվարկներով` կոմունալ ծախսերի աճ է նախատեսված էներգետիկ ծառայությունների մասով. աճը նախատեսել են մոտ 7 միլիոն դրամի չափով:



Վարդան Արամյանը նշեց, որ նախագահի աշխատակազմը նաև տնտեսումներին է ուշադրություն դարձրել, մասնավորապես` օտարել են 5 ավտոմեքենա, նախատեսում են նվազեցնել ավտոմեքենաների ծախսերը: