Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի քան 35 ամերիկացի կոնգրեսականներ միացել են Արցախին եւ Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ օրինագծին, որը ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Նրանք կոչ են արել Ներկայացուցիչների պալատի հատկացումների և պետական արտասահմանյան գործառնությունների հարցերով ենթահանձնաժողովին` հավանություն տալ Հայաստանին և Արցախին տրամադրվող աջակցության փաթեթին, որը նախատեսված է 2020 ֆինանսական տարվա համար: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Այսպես` առաջարկվում է Արցախին տրամադրել 6 մլն դոլար` ականազերծման աշխատանքները և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանն ուղղված աշխատանքներն ավարտին հասցնելու համար, նաև` 4 մլն դոլար Ռոյս-Էնգելի առաջարկների միջոցով խաղաղությանը նպաստելու համար, ներառյալ` ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող` հրազենային կրակի հայտնաբերման առաջադեմ համակարգերի տեղադրման նպատակով:
Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն դոլար տնտեսական զարգացման համար, 10 մլն դոլար` որպես ռազմական օգնություն, 20 մլն դոլար` Մերձավոր Արևելքից փախստականներին աջակցելու համար:
Կոնգրեսականները նաև պահանջում են կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը և ուժեղացնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ լրացման կիրառումը:
Մանրամասները`տեսանյութում: