Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատություն»-ը գրում է. « «Նարինե» կաթնամթերքի հեղինակ, պրոֆեսոր Լևոն Երզնկյանի մտքով չէր էլ անցնի, որ մի օր իր բնակարանի տանիքում 5 մետրանոց գմբեթ են տեղադրելու և բնակարան կառուցելու։
Մայրաքաղաքի Տերյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող 4 հարկանի շենքի վերջին հարկում՝ պրոֆեսորի բնակարանի տանիքում, շինարարություն իրականացնելու թույլտվություն է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Գիտնականի թոռը, ում անունով էլ պրոֆեսորը ստեղծել է հայտնի «Նարինե»-ն, արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում է շինարարության դեմ: Արդյունք դեռ չկա, պրոֆեսորի աշխատասենյակի տանիքը արդեն խոնավ է, պատերն էլ ճաքել են։
Տանիքում աշխատող շինարարները չեն հասկանում, թե բնակիչները ինչից են բողոքում: Աշխատանքների ղեկավար Արա Նազարյանը վստահեցնում է, որ մոտ 2 շաբաթից տանիքը կծածկեն, իսկ վնասված բնակարաններն էլ կվերանորոգեն։
Շինարարը վստահ է, որ այս շենքը Թամանյանի կիսատ գործերից էր, և իրենք ամբողջացնում են դրա տեսքը 5 մետրանոց գմբեթով։
«Սրանով ավելի գեղեցիկ է դառնում շենքը: Եթե դուք նայեք հին նկարը, կարող եք «Գուգըլ»-ով բացել, նկարը նայել, և նայեք հիմիկվա նկարը, թե ինչ պետք է դառնա, միանշանակ սա ավելի գեղեցիկ պետք է դառնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց շինաշխատանքների ղեկավար Արա Նազարյանը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ գտնվող այս շենքի տանիքում 4 հարյուր քառակուսի մետրանոց 4 բնակարան կառուցող քաղաքացին, ըստ շինարարության ղեկավարի, հասարակ երևանցի է։
Երևանի քաղաքապետարանն էլ պնդում է, թե թույլտվությունը տրվել է տարբեր կառույցների դրական եզրակացություններից հետո, ստորագրությամբ համաձայնություն են տվել նաև բնակիչները։
Նարինե Ոսկերչյանի խոսքով, մինչդեռ, փաստաթուղթը կեղծված է: Այնտեղ դրված է նաև իր ստորագրությունը, այն դեպքում, երբ ինքը չի ստորագրել։
«Այն թուղթը, որը նրանք մեզ ներկայացրեցին, բոլոր հարևաններն էլ հասկացան, որ դա, բառի բուն իմաստով, կեղծիք է: Դա «Ֆոտոշոփ»-ով կամ որևէ համակարգչային ծրագրով մոնտաժ է արված: Նույնիսկ եթե մեզ ներկայացնեին էդպիսի պահանջ, որ Արման Նազարյանը ուզում է կառուցի, վերակառուցի, մենք ի սկզբանե չէինք էլ ստորագրի, էլ չհաշված, որ մենք Արման Նազարյանին էդ թվականին չէինք էլ ճանաչում», - ասաց Նարինե Ոսկերչյանը:
Քաղաքապետարանի պատասխանում նշված է, որ թույլտվությունը տրվել է մանսարդային հարկ կառուցելու համար, որն ըստ նորմերի, կարող է լինել մինչև 2.70 մետր, մինչդեռ այս կառույցը մի կողմից 3 մետր է, իսկ ճակատային մասում՝ 5 մետր»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում