Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հուլիսի 22-ին, ժամը 22:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 89 շենքի (9 հարկանի) 4-րդ հարկի ավելացած տարածքի տանիքին քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 4-րդ հարկի ավելացված հարկաբաժնի տանիքին հայտնաբերվել է 2001 թ. ծնված Ա. Հ.-ը, ում փրկարարները պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է ծանր: