կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 14:02
Իրավական

ՀՔԾ-ն Դոգի գործով մանրամասներ է հայտնում

ՀՔԾ-ն Դոգի գործով մանրամասներ է հայտնում

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին (Դոգ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

 

ՀՔԾ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տեսանյութերը պատրաստելուց հետո Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն և նրանց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ: Վարդան Ղ.-ի համաձայնությամբ ու ցուցումով՝ Հովհաննես Ե.-ն պահանջել և բանկային փոխանցումների միջոցով ստացել է, ընդհանուր առմամբ, 500.000 ՀՀ դրամ: Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է: