Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հարցը դեռևս քննարկման մակարդակում է, սակայն այն փաստը, որ հարցը կրկին քննարկվում է, Ադրբեջանին կստիպի նյարդայնանալ. Известия-ին ասել է ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Ալբերտ Անդրյանը:
«Այդ քայլը պայմանավորված է ցանկությամբ` Ադրբեջանին ցույց տալ մտադրությունների ողջ լրջությունը: Սակայն կա նաև այլ պատճառ: 1994-ին հայտարարված հրադադարից հետո ընթանում է հակամարտության կարգավորման գործընթաց: Քանի դեռ բանակցություններ էին ընթանում, նման անհրաժեշտություն չկար, որպեսզի իրավիճակը չսրվեր: Սակայն ներկայումս իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Երբ ռազմական գործողություններ են ընթանում, ամեն օր մեր տարածքը հրետակոծվում է, այդ պայմաններում արդեն անհնար է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:
Միաժամանակ, Անդրյանը շեշտել է, որ Արցախը կողմ է խաղաղ կարգավորմանը: «Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ քննարկել բոլոր տարբերակները: Սակայն մեզ ընտրություն չեն թողնում: Նույնիսկ հրադադարի մասին վերջին պայմանավորվածությունից հետո էլ մեր տարածքը հրետակոծում են: Նման պայմաններում մենք մտածում ենք միայն այն բանի մասին, թե ինչպես պաշտպանել մեր երկիրը: Ժամանակն է, որ ԼՂՀ-ն ընգրկվի բանակցություններում: Մեր կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել: Այդ հարցում մեզ աջակցում են Հայաստանը և Ռուսաստանը: Ռուսաստանը ամենաբարձր մակարդակներում բազմիցս հայտարարել է ԼՂՀ-ին բանակցություններում ընդգրկելու անհրաժեշտության մասին»,- ասել է նա: