կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-27 12:46
Քաղաքական

ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն չեն միջամտի Հայաստանի ներքին գործերին. Նիկոլ Փաշինյան

ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն չեն միջամտի Հայաստանի ներքին գործերին. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը, որպես միջազգային օրենքը հարգող պետություն, չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: «Ես դրանում վստահ եմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հեռախոսազրույցին:

Հարցին` ի՞նչ է կարծում, ինչո՞ւ են կառավարության ներկայացուցիչները երեկ գնացել Մոսկվա, Փաշինյանը պատասխանեց, թե չի տիրապետում պատճառներին, ապա ավելացրեց. «Նրանք այստեղ աջակցություն չունեն և գուցե գնացել են ուղղակի տպավորություն ստեղծելու համար, թե ունեն  աջակցություն ունեն ինչ-որ այլ տեղ: Կարեն Կարապետյանն ուզում է տպավորություն ստեղծել, թե ունի աջակցություն: Սա տրամաբանական չէ, քանի որ սա զուտ հայկական հարց է: Ես վստահ եմ, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, այլ երկրներ և միջազգային կազմակերպությունները, հարգելով միջազգային օրենքը, չեն միջամտի Հայաստանի ներքին գործերին»:

Փաշինյանը նշեց, որ մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ այս շարժումը աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի, և դա 100 տոկոսանոց ճշմարտություն է: