|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օգոստոսի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այցելել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության՝ Բյուրականում անցկացվող բանակումի մասնակիցներին:
«Հայրենիքն ամեն բանից վեր» խորագիրը կրող բանակումը համախմբել է շուրջ 200 երիտասարդների՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:
Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը կարևորել է հատկապես պատմական այս ժամանակաշրջանում ազգային մտածողություն ունեցող, հայրենատեր և պահանջատեր երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական, հասարակական և համայնքային նշանակության հարցերի լուծմանը:
Իշխան Սաղաթելյանը շեշտել է նաև, որ հենց երիտասարդներն են որոշելու մեր հայրենիքի ապագան, ու մեծապես նրանց ուսերին է դրված պետականության պահպանման, նոր որակի ազգային պետության ստեղծման և մեր ոտնահարված արժանապատվության վերականգնման համար պայքարի պատմական առաքելությունը։