|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տեղեկացրել էինք, որ առաջիկայում Empyray ռոք-խումբը նոր երգ կձայնագրի: Նոր երգը` «Նոր էջից» վերնագրով, հանդիսատեսի դատին է հանձնվել:
Ինչպես yerkir.am-ի հետ զրույցում նշել էր Empyray խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը, երգի մեջ կան այսպիսի տողեր՝ «Երբեք էլ ուշ չէ սկսել նոր էջից»: Սա, Արզումանյանի կարծիքով, ինչ-որ չափով բնութագրում է Empyray-ի այսօրվա վիճակը:
Երգի երաժշտության և բառերի հեղինակը խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանն է:
Հիշեցնենք, որ սա արդեն խմբի երկրորդ երգն է` նոր կազմով /խմբի մենակատար Եվա Սուջյանին փոխարինել է Սուրեն Պողոսովը/: