Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանի երգը` «LoveWave»-ը, կարծես արդեն դարձել է սիրված երգ մրցույթի այլ երգերի շարքում:
Երգը Youtube-ի էջում արդեն 1 միլիոնից ավելի դիտում ունի:
Մուկուչյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1.000.000 դիտում` 1 շաբաթում: Շնորհակալ եմ»:
Հիշեցնենք, որ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):