|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
2013-ի հոկտեմբերին «Empyray» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանին փոխարինեց Եվա Սուջյանը: Թվում էր` անսովոր կլինի կանացի ձայնը «Empyray»-ի համար, բայց հանդիսատեսը շատ շուտ հարմարվեց փոփոխությանը:
Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ Սուջյանը որոշել է իր անհատական կարիերայով զբաղվել և այսուհետ հանդես չի գա որպես խմբի անդամ:
Yerkir.am-ի հետ զրույցում «Empyray» ռոք խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը նշեց, որ որոշումը երկկողմանի է եղել:
«Առայժմ պարզ չէ, թե ով կփոխարինի նրան, բայց արդեն ունենք տարբերակներ: Մենք այժմ վերակառուցում ենք մեր ուժերը, և նոր վոկալիստ ունենալու դեպքում նրան հանդիսատեսին կներկայացնենք գործով` մեր նոր երգով»,- ասաց նա: