|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տավուշի մարզի Պտղավան համայնքում արձանագրվել է սնկից թունավորման 1 դեպք` մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ` Գիգաուրի Մակեդոնի (10 տ.) կողմից դաշտից հավաքված հում սնկի օգտագործումն է:
Ուտելուց հետո հոկտեմբերի 9-ին երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ի հայտ են եկել գլխացավ, գլխապտույտ, փսխումներ և լուծ, սակայն բժշկի չեն դիմել: Հաջորդ օրն առավոտյան երեխան ունեցել է գիտակցության կորուստ, որից հետո նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո` ժամը 19-ին, ծայրահեղ ծանր վիճակում սանիտարական ավիացիայով տեղափոխել են Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին` ցավոք, հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:
Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում`
• չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր,
• սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
• երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել,
• ցանկալի չէ սնկերի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են հանգեցնել թունավորման:
ՀՀ առողջապահության նախարարություն