Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միչուրինի 5ա շենքի ավտոտնակում քաղաքացի կա և ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամաներ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` քաղաքացիները իրենց ուժերով բացել են ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերել են Բուրնազյան փողողի 7/3 շենքի բնակիչ, 34-ամյա Սեյրան Միրզոյանին` կիսաթույլ վիճակում: Բժիշկները, ժամանելով նշված վայր` փորձել են օգնություն ցուցաբերել Ս. Միրզոյանին, ով, սակայն, մահացել է:
Նշված ավտոտնակում հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի 81 OF 081 համարանշի ավտոմեքենա, որը պատկանում է մահացած Ս. Միրզոյանին և, ըստ նախնական տեղեկությունների` Ս. Միրզոյանը փորձել է ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարել և, հավանաբար, շարժի է դրել ավտոմեքենան և առաջացել է շմոլ գազ, ինչն էլ մահվան պատճառ է դարձել: