|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18։00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։