|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արարատյան հարթավայրում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված` բարենպաստ պայմաններ են ստեղծվել հատկապես պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:
Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ: Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ է կատարել բուժումներ` միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների և վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն: