|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Օտարերկրացիների թիվը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է, գերազանցել է 1 միլիոնը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության արտաքին աշխատանքային միգրացիայի վարչության ղեկավար Սերգեյ Տեմրյակովիչը:
Նրա խոսքերով՝ տարեսկզբից Միգրացիոն ծառայության մարմիններ է ուղարկվել ՌԴ մուտքը փակելու մասին 460 հազարից ավելի դիմում, ինչը 146 տոկոսով ավելի է անցած տարվանից:
Միգրացիոն ծառայությունում համարում են, որ դա անօրինական միգրացիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է այսօր: