|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
629 փախստականի տեղափոխող Aquarius նավը մնացել է Միջերկրական ծովում` միջազգային ջրային տարածքներում, քանի որ Իտալիայի և Մալթայի իշխանությունները հրաժարվել են ընդունել այն. հայտնում է НТВ-ն:
Տեղեկության համաձայն` Aquarius նավը մասնակցել է 6 փրկարարական աշխատանքների` ընդունելով 629 փախստականի, այդ թվում` 123 անչափահասի, 11 երեխայի և 7 հղի կնոջ:
Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող միայնակ հաղթահարել անօրինական միգրացիայի հսկայական երևույթը և կոչ արել Մալթային` օգնություն ցուցաբերել Aquarius նավին: