կարևոր
2923 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-24 00:05
Աշխարհ

Պատասխան Տոկիոյին. Մոսկվան կարգելի Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան

Պատասխան Տոկիոյին. Մոսկվան կարգելի Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան

Ի պատասխան Տոկիոյի պատժամիջոցների` Մոսկվան արգելում է Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան, որոնց թվում են «Toyota Motor»-ի վարչության նախագահը և «Rakuten» շոփինգ հարթակի հիմնադիրը։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։

«Ռազմական հատուկ ռազմական գործողության հետ կապված՝ մեր երկրի նկատմամբ Ճապոնիայի շարունակվող պատժամիջոցային գործողություններին պատասխան միջոցառումների շրջանակում որոշվել է անժամկետ արգելել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիների մուտքը Ռուսաստան` ...Միկիտանի Հիրոսի՝ «Rakuten» կորպորացիայի հիմնադիր, Տոյեդա Ակիո՝ «Toyota Motor»-ի վարչության նախագահ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում են նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Տանակա Ակիհիկոն, ինչպես նաև ճապոնական խոշոր ընկերությունների թոփ մենեջերները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով Նոր մեդիաների փառատոնում, հայտարարել էր, որ ճապոնական ավտոարդյունաբերությունը դժվար թե կարողանա վերադառնալ ռուսական շուկա, որտեղից հեռացել Է ԱՄՆ-ից կախվածություն ունեցող ճապոնական իշխանությունների կիրառած պատժամիջոցների պատճառով, որոնք վնասում են հենց իրենց:

2022 թվականի մարտից Ճապոնիան անհատական պատժամիջոցներ է սահմանել 1070 ռուսաստանցու դեմ, որոնցից 331-ը Ղրիմից են և նոր տարածաշրջաններից․ ևս 847 ընկերությունների և կազմակերպությունների ակտիվներ (ընդամենը 310, որից 17-ը՝ Ղրիմից և նոր տարածաշրջաններից) սառեցվել են, սահմանվել է նաև արտահանման 537 արգելք։