Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում ապրիլի 20-ին տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշել է, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:
Հանդիսությանը դաշնամուրային կատարումներով հանդես են եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը՝ կատարելով Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի և այլոց ստեղծագործությունները:
Համեգային ծրագրի երկրորդ հատվածում Արմինե Գրիգորյանը և Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը դաշնամուրային դուետով կատարել են հայ և լիտվացի ականավոր կոմպոզիտորների գործերը, որոնք արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների ներկայացման և համտեսման արարողություն։