|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական նիստը: Որոշում ընդունվեց Համահայկական 6-րդ ամառային մարզախաղերում ավելացնել հետևյալ մարզաձևերը` լողափնյա վոլեյբոլ, ատլետիկա, լող, սպորտային պարեր, հրաձգություն, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ:
«Երևանը և ՀՀ մյուս քաղաքները պատրաստ են ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերը, սակայն մի քանի նոր մարզաձևերի համար անհրաժեշտ է ձեռք բերել որոշակի գույք», - ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։
Այսուհետ Համահայկական խաղերի յուրաքանչյուր պատվիրակություն իր հետ կբերի նաև մրցավարական անձնակազմ:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանիշը դեռևս որոշված չէ, սակայն հաստատված է, որ դրանում արտացոլվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: