կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-04 17:18
Սպորտ

Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը

Օգոստոսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`

ՈՐՈՇՎԵՑ` 01/08/11թ. «Շենգավիթ»-«Բանանց-2» խաղին «Բանանց-2» թիմի ֆուտբոլիստ Սուրեն Գալստյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 25000 դրամ:

01/08/11թ. «Գանձասար-2»-«Փյունիկ-3» խաղին «Գանձասար-2» թիմի ֆուտբոլիստ Գիվի Չխետիանիի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:

30/07/11թ. «Փյունիկ»-«Գանձասար» խաղին ռադիոհանգույցը խափանումներով աշխատելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 8000 դրամ:

01/08/11թ. «Շենգավիթ»-«Բանանց-2» խաղին ռադիոհանգույցը չաշխատելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն