|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Արցախում նախատեսվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: