Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-08-08 21:19
Արցախ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան՝ Ստեփանակերտում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան:

Օրակարգում եղել են հինգ հիմնական հարցեր. Համահայկական ամառային 7- րդ խաղերի ընթացքը, կոմիտեի կազմի ընտրությունները, Համահայկական ձմեռային 2- րդ խաղերի կազմակերպումը, կանոնադրական փոփոխություններ և կազմակերպչական հարցեր: Միաձայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը: Որպես փոխնախագահ կշարունակեն պաշտոնավարել Ալբերտ Բոյաջյանը՝ ԱՄՆ- ից, Ստեփան Դեր-Պետրոսյանը՝ Լիբանանից և Ռոլանդ Շառոյանը՝ ՀՀ- ից։
 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործող կազմը համալրվել է երեք հոգով. նոր անդամներն են՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշը, ամերիկահայ Շահան Սեմերջյանը:
 
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև կազմակերպչական այլ հարցերի: