|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանական գերությունից ազատագրված Հակոբ Ինջիղուլյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտության է ենթարկվում:
Yerkir.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի բուժական և ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն Ռուբեն Օրգուսյանը նշեց, որ Ինջիղուլյանը երեկ և այսօր հիվանդանոցում բուժզննում է անցել:
«Երեկ եկավ, որոշ անալիզներ վերցրեցինք, ու գնաց: Այսօր նույնպես եկավ, մի շարք հետազոտություններ ենք իրականացրել: Մասնագետների հսկողության տակ է: Ուզում ենք իմանալ` առողջական վիճակն ինչպե՞ս է, ի՞նչ բողոքներ ունի: Դեռևս վտանգավոր ոչինչ չենք հայտնաբերել»,-ասաց Օրգուսյանը: