կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 15:30
Հասարակություն

Ամալյա Նազարեթյանը բուժման կարիք ունի. Առողջապահության նախարարություն

Ամալյա Նազարեթյանը բուժման կարիք ունի. Առողջապահության նախարարություն

 

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։

 

Հանձնաժողովն, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո։

 

Հիշեցնենք, որ Ամալյա Նազարեթյանն այն կինն է, ով «Իդեալ» համակարգի սեփականատերերի հետ խնդիրներ ունենալու արդյունքում հայտնվել էր հոգեբուժարանում: