|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ` 44-ամյա Սոս Կռոյանը իր վարած Grand Cherokee մակնիշի 29 UL 540 համարանիշով ավտոմեքենայով Ռիգայի փողոցից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ գնալիս բախվել է բետոնե հատվածին և, մի քանի պտույտ կատարելով, գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: