Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տոնավաճառների առեւտրականների շահերը ներկայացնող Սամսոն Գրիգորյանը կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես են անցել քննարկումները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, որ Սամսոն Գրիգորյանը երեկ վարչապետի հետ հանդիպման գնացածներից մեկն էր:
Նա նշեց, որ նախարարի ու վարչապետի հետ քննարկման ժամանակ ներկայացվել են բոլոր խնդիրները, որոնք հուզում են ՓՄՁ-ներին, մասնավորապես` բոլոր այն պատճառները, որոնց արդյունքում չի ներկայացվում փաստաթղթաշրջանառությունը: Սամսոն Գրիգորյանի խոսքով` որոշվեց, որ խոշորներն առաջնահերթ պետք է պարտադիր կատարեն փաստաթղթաշրջանառություն, որից հետո այն կկատարեն ՓՄՁ-ները: Բացի այդ` կփոխվեն որոշ եզրույթներ, կառավարությունն օրենքների մեջ փոփոխություն կկատարի, ըստ որի` մինչև փետրվարի 1-ը գույքագրման պահանջը դուրս է գալիս: Նաև կպարզեցվի գույքագրման թղթաձևը:
«Ով կունենա հաշվապահի կարիք, կամ կլինեն ՓՄՁ-ներ, որոնք չեն կարող վարձել հաշվապահների, կառավարությունը նրանց համար կապահովի միջոցներ, որ նրանք կատարեն հաշվապահություն: Օրենքի` ամբողջությամբ կասեցմանը մենք չկարողացանք հասնել, մեզ բացատրվեց, որ` եթե ուզում եք այս երկիրը տնտեսապես զարգանա, ուրեմն փաստաթղթաշրջանառությունը պետք է պարտադիր լինի»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք կառավարության երեկվա պատասխանը ՓՄՁ-ների ներկայացուցիչները համարում են հաղթանակ, Սամսոն Գրիգորյանը պատասխանեց. «Այո, կառավարության պատասխանը բավարարում է, մենք կոմպրոմիսի եկանք, մնացածը` չեմ ուզում գուշակություններ անել: Համարում եմ հաղթանակ, որովհետև այն, ինչ չկարողացավ անել Ազգային ժողովը, արեցինք մենք` հասարակ մահկանացուներս: Այնպես որ` պայքարողների համար դա փոքրիկ, բայց հաղթանակ էր»: