|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանական haqqin.az կայքը գրել է, թե ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության անդամներին վտարել են կառույցի նստաշրջանից:
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ հայ պատվիրակները դեմ են եղել «Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցին: Նրանք աղմուկ են բարձրացրել, արդյունքում` նրանց խոսափողն անջատվել է, և պատվիրակներին դուրս են հրավիրել դահլիճից:
Yerkir.am-ը փորձեց տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություններ ստանալ հայկական պատվիրակության անդամներից, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ չի մեկնաբանում:
Պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես սկզբունքորեն հրաժարվեց տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն տալ: