| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ՌԴ պատվիրակության մասնակցության վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ:
Մինչդեռ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցուցակում է:
«Իմ քայլը» դաշինքի մյուս անդամները` Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:
Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով հայտարարել է, որ երեկ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել` ինքը դեմ չի քվեարկել: Նախագահողը տեղեկացրել է, որ քվեարկությունն ավարտվել է, եւ այլեւս հնարավոր չէ փոփոխություն: