|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սիրիական Կոբանի քրդաբնակ քաղաքում շարունակվում են «Իսլամական պետության» հարձակումները: Հայտնի է դարձել, որ քրդական Դեմոկրատական կուսակցությունից` Արին Միկրան ծածկանունով կին զինյալը մեկ գործողության ընթացքում սպանել է ԻՇԻՊ-ի 74 ահաբեկչի:
Ըստ Haberler-ի՝ քրդական կուսակցությունն այդ մասին հայտարարություն է տարածել և պաշտոնապես հայտնել, որ «շարունակվում է Կոբանին գրավելու նպատակով ՏԱՀԵՇ-ի խմբավորումների հարձակումների դեմ պայքարը: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Կոբանիի Մեգթել և Բոթան թաղամասերում հզոր բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել է 74 ահաբեկիչ: Նրանց մուտքը Կոբանի կանխելու նպատակով խիզախորեն պայքարել են մեր 15 ընկերները: Նրանց թվում է Արինը, ով այդ գործողության ժամանակ ոչնչացրել է տասնյակ ահաբեկիչների»:
Քրդուհուն հերոսի կոչում են շնորհել: