կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-12 16:28
Հասարակություն

Խոսրովի անտառի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարբեր օպերատիվ խմբեր

Խոսրովի անտառի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում  են հրշեջ-փրկարարական ջոկատների տարբեր օպերատիվ խմբեր

Հայտնել էինք, որ Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել: 

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից 6-ական և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը: