Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն շարունակո՞ւմ է հավատալ իշխանության ձեռնարկած սահմանադրական փոփոխություններին, երբ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակում են Սուրիկ Խաչատրյանին, ասաց. «Սուրիկ Խաչատրյանը չլինի, որևէ այլ անձ լինի... Անձերով չի պայմանավորված: Այսինքն` եթե Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում, ուրեմն մենք պետք է 180 աստիճանով փոխե՞նք մեր դիրքորոշումները: Մենք գնահատել ենք այդ նշանակումը` իբրև սխալ նշանակում, իբրև հանրության անկնալիքների մթնոլորտում չարդարացված քայլ: Թե ինչո՞ւ են գնացել այդ քայլին, պետք է հարցնել քաղաքական մեծամասնությանը, վարչապետին, նախագահին: Նայեք մեր իշխանական համակարգը, նայեք մեր մարզպետերին, որոնցից շատերը բացարձակ աչքի չեն ընկնում այնպիսի պահվածքով կամ նման կենսագրությամբ, ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն է»:
Վարդանյանն ընդգծեց, որ մարզպետերից շատերն էլ հանգիստ մարդիկ են, որոնք եւս ընտրություններում իշխանության համար շատ ձայներ են ապահովել: Այնպես որ` այս համակարգի պայմաններում, այս ընտրական բնույթի պայմաններում ով էլ լինի մարզպետ, ձայներ է ապահովելու իշխանության համար:
Պատգամավորը նշեց, որ Դաշնակցությունը հավատում է իր մոտեցումների ճշմարտացիությանը, որոնց դեպքում երկրում անձերը այլևս դերակատար չեն լինի, երկիրը կշնչի, և մթնոլորտ կփոխվի երկրում:
Հարցին` արդյո՞ք «սև ամպեր» են կուտակվել ՀՅԴ-ի գլխին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ոչ մի սև ամպ էլ չկա Դաշնակցության վրա: Միշտ էլ Դաշնակցության շուրջ պարբերաբար պատմություններ են հյուսել, բայց այս բոլորը նոպաների նման կրկնվում են մեր շուրջը: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործին ենք»: