Փոխարժեքներ
18 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.56 |
EUR | ⚊ | € 428.21 |
RUB | ⚊ | ₽ 4.7705 |
GBP | ⚊ | £ 508.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Մենք վայրկյան առաջ պետք է Նիկոլին ռադ անենք։ Վայրկյան առաջ պետք է ռադ արած լինեինք արդեն վաղուց, ոչ թե հիմա։ Վաճառեց հայկական հողերը, կտոր-կտոր վաճառում է Եռաբլուրը»,- համոզմունք հայտնեց քաղաքացին։
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է մի համախմբվի ու ամբողջ Հայաստանով մեկ ոտքի կանգնի։ Քաղաքացին նաև մտահոգություն հայտնեց, որ ցանկացած շարժում կամ պայքար երբ սկսում է, ինչ-որ խումբ մարդիկ սկսում են թիրախավորել ընդդիմությանը․ «Անցած տարի, Սրբազան շարժումը հենց ընդդիմադիր լրատվականներով սկսեցին քննադատել, թե բա՝ ընդդիմադիրները տապալեցին շարժումը, բայց ի՞նչը տապալեցին, Սրբազանն ասեց՝ գնացեք առավոտը եկեք, ասեց՝ գնացեք դասադուլ, գործադուլ արեք․ արեցի՞ն՝ չարեցին․․․ Պետք է քիչ քննադատել, ամեն մի շարժման ժամանակ, շրջում են տաղավարներով ու ընդդիմադիրներին քննադատել, թե բա՝ այն երգը չի, ինչի՞ է «Զարթնի Լաոն», ինչի՞ է Իշխան Սաղաթելյանն այսպես ասում, ինչի՞ է Պողոսը այսպես ասում, ու սկսում են հատկապես թիրախավորել «Հայաստան» դաշինքը։ Շատ սխալ է, որ քննադատում են ընդդիմությանը, ինչքան կարող են, այդ մարդիկ անում են, Նիկոլին մի անգամից բերեցի՞ն իրենք, քանի անգամ փորձեցին, հոկտեմբերի 27-ը արեցին, չկարողացան, իրենք են արել, սուտ են ասում թե նախկիններն արեցին,ես Ազգային ժողովի մոտ եմ ապրում, դեպքից կես ժամ անց ես այնտեղ եմ եղել ու տեսել եմ ինչ է այնտեղ կատարվել։ Մարտի մեկն արեցին, չստացվեց, ՊՊԾ գունդը նույնն արեցին․․․ Ժողովուրդը պիտի համախմբվի ու չնայի, թե ով է․ ժողովուրդը պետք է իշխանության բերի Քոչարյանին, վե՛րջ։ Փորձված թանն անփորձ մածունի հետ չեն փոխի։ Լավ է, վատ է Քոչարյանի օրոք մենք հանգիստ ենք ապրել, խաղաղ ենք ապրել, հարգված ենք եղել»։
Մանրամասն՝ տեսանյութում։