Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժիշկ Հայկազ Հարությունյանը արցախյան վերջին պատերազմին մասնակցել է ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից։ Մինչև ռազմադաշտ մեկնելը նա «NCID-Nork / Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-Նորք» ԲԿ-ում պայքար էր մղում կորոնավիրուսի դեմ։ Իմանալով պատերազմական գործողությունների մասին՝ բժիշկն անվարան մեկնել է Արցախ՝ հասկանալով, որ այնտեղ իր կարիքն ավելի շատ են զգում։ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Հայկազ Հարությունյանն իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել Հադրութի հոսպիտալում, հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ը եղել է Եղիկներում՝ առաջնագծում՝ իր բաժին պայքարը մղելով որպես զինվոր ու բժիշկ։ Թեև պատերազմի ընթացքում բժիշկը վիրավորում է ստացել, բայց համառորեն շարունակել է պայքարը՝ չլքելով տղաներին ու սիրելի Արցախը։ Հոկտեմբերի 31-ին մարտական գործողությունների ընթացքում ականանետի պայթյունի հետևանքով Հայկազը վիրավորում է ստացել ճակատի ու մեջքի հատվածներում, իսկ Հայկազի ընկերները՝ Կիմը և Մայիսը, զոհվել են։
«Այդ օրը զոհվեց 25-ամյա ընկերս՝ Կիմը։ Մենք կորցրինք նաև իրենց վաշտի հրամանատարին՝ Մայիսին։ Կարծես, ամբողջ վաշտը գլխատված լիներ․․․ Կիմի ու Մայիսի պակասը այդպես էլ չվերականգնվեց։ Այս օրը ես և Կիմը փորձում էինք բուժկետ կառուցել, որտեղ պետք է փորձեինք օգնել վիրավորներին։ Կիմն ապագա ատամնաբույժ էր և հարկ եղած պահին նա ևս պատրաստ էր բժշկական օգնություն ցուցաբերել տղաներին։ Բայց ականանետի մի հարված․․․ և բեկորները խոցեցին Կիմին ու Մայիսին, խոցեցին նաև իմ գլուխը։Կարճ ժամանակով գիտակցությունս կորցնելուց հետո ես սթափվեցի, փորձեցի օգնույթուն ցույց տալ տղաներին, բայց արդեն ուշ էր․ ես այլևս չէի կարող նրանց օգնել», — MegaNews-ի թղթակցի հետ զրույցում հիշելով պատերազմական դժնդակ օրերը՝ պատմում է բժիշկը։ Նա ինքն իր վերքերը վիրակապել է ու շարունակել պայքարը։
Որքան էլ սպայական կազմը և մարտական ընկերները Հայկազին հորդորել են իջնել դիրքերից, նա հրաժարվել է՝ պնդելով՝ տղաներին միայնակ չի թողնի, չէ՞ որ յուրաքանչյուր պահի տղաները կարող էին բժշկական օգնության կարիք ունենալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում