|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Արդեն հայտնել ենք, որ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է էլեկտրահարված ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը, ով Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նշենք, որ Մանուկյանը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր:
Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ մահացածը 9 ամսվա զինծառայող էր: «Սարգիսն ընտանիքի միակ արու զավակն էր, ունի նաև երկու քույր, ովքեր ամուսնացած են: Հայրն ու մայրը դեպքի մասին իմացել են երկու-երեք ժամ հետո: Ահավոր է, դեռ չէինք հասցրել ուշքի գալ նախորդ դեպքից, սա տեղի ունեցավ: Մարտի 17-ին Ղարաբաղում զոհված զինվորն էլ էր մեր գյուղից»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ այժմ ճանապարհին են` տղայի մարմինը տանում են տուն: