Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»։
Ուղիղ երեք տարի առաջ ապրիլի 23-ին,Սերժ Սարգսյանն այս խոսքերով հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Հայ ժողովրդի զգալի մասը՝ տոնախմբություն էր անում փողոցներում։ Հույսներն այն էր, որ հիմա բոլորն ապրելու են երջանիկ։
Ուղիղ երեք տարի առաջ, այս օրը ադրբեջանա-թուրքական տանդեմը՝ կապիտուլյանտ պոպուլիստի, նրա թիմակից բոսյակների, աղանդավորների, ԼԳԲՏ-ների, գրանտակերների, սորոսի ֆոնդի, արևմտյան տեխնոլոգների, ֆեյսբուքի և Ազատություն ՌԿ-ի ակտիվ աջակցությամբ, մոլորեցրին հայ ժողովրդի զգալի հատվածին ու տարան մահացու, կործանարար, ականապատ ճանապարհով։
Երեք տարի պետք եղավ, որպեսզի 2018թ. ապրիլի 23-ին, Երևանի փողոցներում գրկախառնվող մարդկանց մեծ մասը հասկանա, թե իրականում ինչ է կատարվել իր հետ։
Բայց ի՞նչ գնով հասկացավ։
Մի ամբողջ ժողովուրդ՝ մահվան միջով անցավ, 5000-ից ավելի, երիտասարդ կյանքեր թաղեց, 10500ք/կմ պատմական Հայրենիք կորցրեց, իրեն պաշտպանող բանակն ավիրեց, պետությունը կործանման եզրին կանգնեցրեց, որպեսզի Նիկոլի պոպուլիզմից հիմարացած զանգվածն ուշքի գա։
2018թ. ապրիլի 23-ին, Նիկոլի աջակիցներն ուղղակի հանցակիցներ են Հայաստանի և Արցախի հավաքական ողբերգությանը։ Թեկուզև, ոչ մի օրենք, սխալ ընտրության համար պատասխանատվություն չի սահմանում, բայց մոլորյալների այդ սխալը՝ ճակատագրական եղավ բոլորիս համար։ Թուրքը՝ հերթական անգամ, էժան գնով առավ հայ դավաճաններին։
Հայոց պատմության մեջ գրվելու են հետևյալ տողերը. «Հայ ժողովուրդը, օտար ուժերի ազդեցության տակ ընկնելով՝ ինքն իր ձեռքով, առանց մտածելու քանդեց իր նորաստեղծ և հաղթանակած պետականության հիմքերը։ Դրանից հետո շատ տարիներ, ահռելի ռեսուրսներ ու մեծ ջանքեր պահանջվեցին սերունդներից, որպեսզի նորից վերականգնվի ու ամրանա հայկական պետականությունն ու ինքնիշխանությունը»։
Հարգելիներս, 2018թ. ապրիլի 23-ին դուք Սերժ Սարգսյանին չեք մերժել։ Դուք մերժել եք ձեր երեխաներին, ձեր զարգացող ու ապահով երկրին, ձեր հավատքին, ձեր ինքնությանն ու ազգային տեսակին։ Եվ վերջապես դուք մերժել եք ձեր մարդկային բանականությանը։
2018թ. ապրիլի 23-ին, հանուն Նիկոլի իշխանության, դուք մերժել եք ինքներդ ձեզ։ Դուք մատաղ եք արել մեր երկիրն ու ձեր ապագան՝ հանուն նրա, որ Նիկոլը գա իշխանության։ Դրա համար էլ այսօր՝ 2021թ.ապրիլի 23-ին, փողոցում, տանը, սրճարանում, աշխատավայրում, բակերում ամենավերջին հայհոյանքներն եք տալիս Նիկոլին ու նիկոլապատկան կենդանիներին։
Լավ է ուշ, քան երբեք։ Ես հավատում եմ մեր Ազգի իմաստությանն ու կենարար ուժին»։