կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 22:25
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Գրիշը ժարիտ ա անում

ԺԱՄԱՆԱԿ. Գրիշը ժարիտ ա անում

«Փառապանծ ազատամարտիկներ» կազմակերպության նախագահ, ՌՈ Էջմիածնի կայազորի նախկին պետ հայտնի Գրիշա Սարգսյանը, որին նախկին պետ Վովա Սարգսյանը խայտառակ պատմությունից հետո հեռացրել էր աշխատանքից, երկու օր առաջ իր մերձավոր շրջապատում հայտարարաել է, թե հունվարի 20-ին ինքը նոր աշխատանք է ստանալու, որն ամենեւին չի զիջելու նախկին պաշտոնին:

 

Ավելին, ասել է, որ այս երկրում չկա  որեւէ մեկը, որն իրեն որեւէ բան խոստանա ու չանի: «Ես եմ հասել նրան , որ Միքայելյան Սասունի սիրտը վատանա: Ես եմ հասել նրան, որ գեներալ Մանվելն իր որջից դուրս չգա մարտի 1-ին: էդ ամենն իմ շնորհիվ ա եղել»,- իր կազմակերպության գրասենյակում հայտարարել է Ժարիտ Գրիշը: