կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 07:54
Հասարակություն

Բելաջիոյի Գրիշին երեկ տուգանել են

Բելաջիոյի Գրիշին երեկ տուգանել են

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ տուգանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ)։ Բանն այն է, որ պատգամավորը մեքենան վարել է առանց ամրագոտու։

 

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է պատգամավորն արհամարհում իր իսկ կողմից ընդունած օրենքը, Մարգարյանը պատասխանեց. «Մենք էլ ենք մահկանացուներ եւ մենք էլ ենք ի վիճակի մեկ-մեկ խախտումներ անել, ի՞նչ խնդիր կա, որ։ Ես ընդհանրապես օրենքը չեմ խախտում, պարզապես այդտեղ վթար էր տեղի ունեցել, ծանոթ մարդիկ էին, չէի հասցրել ամրագոտիս կապել։ Այնպես չէ, որ ես հատուկ ամրագոտին չեմ գցել», - հայտարարեց պատգամավորը։

 

Մեր զրուցակիցը վստահեցրեց. «Ես օրենքը պահող եմ։ Բոլորն են օրենքի առաջ պատասխանատու։ Ինձ տուգանել են, նորմալ է։ Բոլորս օրենքի առաջ հավասար ենք»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: