|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորների հետ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի հետ հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են սահմանադրական բարեփոխումները, արդյունավետ է անցել: Խոսելով իր կողմից ներկայացվելիք առաջարկների մասին` նա ասաց, որ ժամանակը կգա, և ինքն անպայման կներկայացնի դրանք:
«ԱԺ-ում քննարկելու ժամանակը երբ գա, այն ժամանակ էլ առաջարկներ կներկայացնենք: Ընդհանուր առմամբ, գոհ եմ սահմանադրական բարեփոխումների` հրապարակված տեքստից»,- ասաց Մարգարյանը` հավելելով, որ ինչ կետերի հետ էլ համամիտ չլինի, քննարկումների ընթացքում այդ մասին կբարձրաձայնի: