կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-20 10:29
Քաղաքական

Ես սատարել եմ Սերժ Սարգսյանին. Բելաջիոյի Գրիշ

Ես սատարել եմ Սերժ Սարգսյանին. Բելաջիոյի Գրիշ
Հրապարակը գրում է. «Ճի՞շտ է, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրն այեւս իրեն չի պատկանում, հարցրինք ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանին: «Հերյուրանքներ են, գրողները հատուկ պատվեր են կատարում»: Ասում են` նախագահական ընտրություններում շատ ուժեղ պաշտպանել եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Չեն ասում, ինքս եմ հայտարարում, որ սատարել եմ Սերժ Սարգսյանին»: Իսկ դա չի՞ հակասում ԲՀԿ «գծին»` քաղխորհրդի կայացրած որոշմանը, նախնական պայմանավորվածություն ունեցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ, տեղեկացրե՞լ եք: «Բացարձա՛կ. Գագիկ Ծառուկյանը կոնկրետ խնդիր չի դրել որեւէ մեկին պաշտպանել»: Իսկ այս ընթացքում իրեն հանդիպե՞լ եք, տեսե՞լ եք. ասում են` ոչ մեկի հետ չի շփվում: «Ո՞վ է ասում՝ բամբասանք ծառայություննե՞րը. գործնական հանդիպում ենք ունենում իր հետ»»: