|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հրազդանում երեք քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանին: «Տո ի՞նչ սահմանադրական փոփոխություն, եթե քո սահմանադրությունը Լիսկան է: Նրա նշանակումով Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, իշխանական ողջ վերնախավը հանդես են գալիս մեկ կարգախոսով` «Մենք հիմա բոլորս Լիսկա ենք»: Մեզ ուզում են ասել, որ իրենք բանդիտի, կեղծարարի, մարդասպանի որակն են, բայց իրենք սպառված են ու վերջացած»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ Լիսկան այսօր հրամայել է հավաքել Սյունիքի մարզի բոլոր գյուղապետերին, վախեցրել է նրանց:
«Մի բան ունեմ ասելու այդ գյուղապետերին` դուք էլ եք ուզո՞ւմ Լիսկա դառնալ, նրա նման պիղծ հանցագործ դառնալ, որի միակ առաքելությունը սահմանադրության ու ժողովրդի բռնաբարությունն է»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը: Նա նաև կրկնեց արդեն ավանդական դարձած և իր կողմից անընդմեջ հնչեցվող խոսքերը` «ռեժիմը վախեցած է, ռեժիմը սարսափած է»: Իսկ վերջում վանկարկեց` «Սեր-ժի'կ, հեռացիր»: