Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այն նախատեսում է հայեցողական լիազորություն` ԱԺ-ում զեկուցումով հանդես գալու մասով, երբ պատգամավորները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ կառավարությունը կարող է ներկայացնել առաջարկություն, ինչը հայեցողական լիազորություն է:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկը կառավարության համար ընդունելի է, սակայն մի վերապահումով և առաջարկությամբ` որ կառավարության անդամը ԱԺ-ում հանդես գա այն դեպքում, երբ առաջարկություն արդեն ներկայացվել է, որովհետև կարող է չներկայացվել առաջարկություն: Առաջարկությունը կարող է լինել դրական, բացասական, չեզոք: Երեք դեպքերում էլ կառավարության անդամը պետք է ԱԺ-ում հանդես գա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ անգամ եթե կառավարությունը առաջարկ չի ներկայացնում, միևնույն է` հարկ կա, որ կառավարության անդամը բացատրի, թե ինչու առաջարկ չի ներկայացվել: Ուստի ճիշտ կլինի, որ կառավարությունը միշտ հանդես գա հարակից զեկույցով:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Արծվիկ Մինասյանի ասածն առանձին նախաձեռնությամբ պետք է քննարկվի:
Արծվիկ Մինասյանը պնդեց, որ որոշումն այդպես ընդունելու դեպքում ստացվում է, որ կառավարությունը կարող է պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ առաջարկ չներկայացնել ու հարկ չհամարել բացատրել, թե ինչու առաջարկ չի ներկայացվել:
Վարչապետն ամփոփեց` ասելով, որ կարող են այս վիճակում ընդունել որոշումը, բայց հետո երբ տեսնեն, որ կա պրակտիկ բաց, կրկին կքննարկեն այդ հարցը:
Որոշումն ընդունվեց: