կարևոր
6742 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-18 19:09
Աշխարհ Արցախ

ԼՂ-ում երթուղիների զուգահեռ ապաշրջափակումը Լավրովի նախաձեռնությունն է. Մարիա Զախարովա

ԼՂ-ում երթուղիների զուգահեռ ապաշրջափակումը Լավրովի նախաձեռնությունն է. Մարիա Զախարովա

Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության հետ։

«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից։

Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Մենք լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման մեջ», - ասված է Մարիա Զախարովայի հայտարարության մեջ: